Поздравления
Սիրելի՛ ուսուցիչներ և աշակերտներ, հարգարժան ծնողներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:
Միայն հայ ընտանիքի ու հայ դպրոցի շնորհիվ է, որ այսօր ունենք այսքան կազմակերպված, այսքան համախմբված երիտասարդ սերունդ:
ՀՀ սփյուռքի նախարարությունը բարձր է գնահատում Սփյուռքում գործող կրթական հաստատությունների իրականացրած հետևողական աշխատանքն ու նվիրումը հայ մանուկներին ու երիտասարդությանը հայ պահելու, նրանց Մայր Հայրենիքի հետ կապելու, ուծացման աղետին դիմակայելու գործում:
Իր յուրահատուկ խորհրդով Նոր տարին կամրջում է անցյալը, ներկան ու ապագան, ամրակայում ձեռքբերումներն ու հատկանշում նոր նպատակները և բոլորիս դարձնում առավել խոհական, վերլուծող և մղում իրականացնելու նոր տեսլականներ: Տոնի նախօրեին բոլորս լցվում ենք հույսով ու հավատով, որ գալիք տարին կլինի ավելի հաջողակ, բարեբեր ու երջանկաբեր:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ այս սպասված գեղեցիկ տոների առիթով:
Թո՛ղ 2017 թվականը լինի համախմբվածության, խաղաղության, կայունության ու նվաճումների տարի:
Մաղթում եմ ձեզ ուժ, եռանդ ու կորով՝ իրականացնելու Ձեր դժվարին, բայց և պատվաբեր ու նվիրական առաքելությունը:
Լավագույն բարեմաղթանքներով՝