АРМЯНСКАЯ ДИАСПОРА ВЛАДИМИРСКОЙ ОБЛАСТИ
ARMENIAN NATIONAL UNION

Մայրենի լեզվի օր

Հաշվի առնելով անցած դարի կեսերին մայրենի լեզվի իրավունքների դեմ մի շարք ընդվզումներ` 1999-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր` ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման եւ գործածության աջակցման։

Այբ…Բեն…Գիմ… այս հնչյուններով ողողվել էր Վլադիմիր քաղաքի Հայ-Լուս Տունը, որոնց արտասանությունների ներքո էլ ազդարարվեց Մայրենի լեզվին նվիրված միջոցառման սկիզբը, և յուրաքանչյուր մասնակից ընտրեց իր այբբենարանային անունը:

Օրվա կարգախոսը՝ «Խոսում ենք հայերեն», պարտավորեցնում էր բոլորին, մտքերն արտահայտել միայն հայերեն լեզվով: Ինչպես ամեն մի սկիզբ Հայ տանը, այնպես էլ այսօր միջոցառման սկիզբը արարեց Հայր Մերը, որից հետո բացման խոսքով հանդես եկավ դպրոցի ղեկավար, մանկավարժ` Գայանե Ալեքսանի Գևորգյանը, որն էլ կազմակերպել էր ցերեկույթը: Ցերեկույթին մասնակցում էին դպրոցի բոլոր տարիքային խմբերը: Հայկական կոլորիտ էր սրահում, ուր ասմունքում և տարատեսակ պատմություններ էին հնչում` շատ կարճ ժամանակում հայախոս դարձած մանուկների և երիտասարդների շուրթերից: Դպրոցի ուսուցչուհի Անուշ Հայրապետյանը նույնպես ջանք չէր խնայում իր աշակերտների կողքին լինելու և ոգևորելու նրանց նման պատասխանատու պահին: Նա հատուկ Հայ լեզուն բնորոշող խաչբառ էր կազմել այդ օրվա համար, որը կազմվեց երեխաների և հյուրերի ընդհանուր ջանքերով: Աստղիկ Մարոյանը, ով արդեն Վլադիմիր քաղաքում հայտնի է իր յուրահատուկ ձայնով, կատարեց «Ամպի տակից ջուր է գալիս» երգը: Այս ցերեկույթը իր բնույթով թատերական ներկայացում էր հիշեցնում, որտեղ հյուրերը անմիջականորեն մասնակցում էին ամեն մի կատարվող դրվագին և դա ըստ իս շատ կարևոր համեմունք էր ավելացնում միջոցառմանը: Տեղի ունեցավ վիկտորինա, երեխաներից ամեն մեկը պլաստիլինից պատրաստել էր իր սիրելի հայկական տառը գեղարվեստական ոճով, իսկ ժյուրի հանդիսատեսն ընտրեց երկու լավագույնների` Էդիկի և Պայծառիկի աշխատանքները:

Օրը ևս մեկ անգամ նշանակալի դարձավ այն բանով, որ, լավագույն աշակերտները, ովքեր առաջադիմություն են ցուցաբերում լեզուն սովորելու ընթացքում արժանացան երդման հագուսը կրելուն, նրանք էին մեծերի խմբից Ալլան և փոքրերի խմբից Ստյոպիկը:

Հյուրերը նույնպես հնարավորություն ունեցան արտահայտվելու, Գրետա մայրիկը, որը հյուր էր Երևանից, խոսեց հայ մեծերի մասին, որոնց դերակատությունը մեծ է եղել հայոց լեզվի և կրթության գործում: Փակման խոսքում Հայ-Լուս-Տան կազմակերպիչներից Նարինե Գևորգյանը մեջբերեց հայ գրող Ստեփան Զորյանի այն միտքը, թե. «Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց»: Ես համոզված եմ, որ սփյուռքում գործող յուրաքանչյուր հայ կրթօջախում մանկավարժները կանեն ամեն բան, որ օտար երկրում ապրող հայ երեխան՝ հայ մարդը, ուսանեն մայրենին և բարձր պահեն հայի անունը:

Նարինե ԳԵՎՈՐԳՅԱՆ

п
о
с
л
е
д
н
и
е

о
б
н
о
в
л
е
н
и
я

Последние обновления на сайте армянского дома

Последние обновления

НА СОБОРНОЙ ПЛОЩАДИ ВЛАДИМИРА ИСПОЛНИЛИ ТАНЕЦ НАРОДНОГО ЕДИНЕНИЯ

В субботу во Владимире впервые прошла акция «Ари пари Кочари». Этой акцией городская общественная организация «Национальное объединение армян «Арарат» присоединилась к всемирному флешмобу - в этот день армяне во всех уголках света одновременно танцевали национальный танец «Кочари». 

День России в г. Владимире. 12 июня 2018 г.

Соревнования по нардам посвящаются дню памяти Мурадян Саши. Май 2018 г.

Юбилей 80 лет. Тер-Ованесян Игорь Арамович. 2-х кратный чемпион мира, участник 5-ти олимпийских игр, бронзовый призер.

Серебряный и золотой век русской литературы. Елена геворгян, Тигран Микоян, Каролина Абромян

Армянская молодежь из Москвы

а
р
м
я
н
с
к
о
е

т
в

Армянское телевидение